Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ծառուկյան» դաշինքի ակտիվիստին դանակահարել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակիցը

«Ծառուկյան» դաշինքի ակտիվիստին դանակահարել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակիցը
02.03.2017 | 18:24

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ Մասիսում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից: «Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել։ Փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ որոշ քաղաքական ուժեր ընտրությունները փորձում են վերածել գլադիատորական մարտերի։

«Չգիտես ինչու, նրանք վստահ են, որ ապրիլի 2-ին ապրիլի 3 չի հետևելու, մի արեք, առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ։ Ռեյտինգային ընտրակարգն արդեն իսկ լրջագույն ռիսկեր է պարունակում քաղաքական պայքարի համար»,- ընդգծեց նա: Ն. Զոհրաբյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում նահանջել ու զիջել: «Այլապես մենք վտանգելու ենք Հայաստանը, որը մեկի անձնական բոստանը և սեփականությունը չէ»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ